Կարևոր իրադարձություններ

Բուհական համակարգին ինքնավարություն պետք է տալ. Նիկոլ Փաշինյան

11 Մայիս, 2018 12:16
Բուհական համակարգին ինքնավարություն պետք է տալ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը նախագիծ ներկայացրեց, որով նախատեսվում է 150 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային:

Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց անդրադառնալ գյուղակադեմիայի խորհրդի կազմի ընդունմանը, որպեսզի խորհուրդը կարողանա գումար տրամադրել վերանորոգման համար:
Վարչապետը  նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այդ հարցին:

«Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ, սա թեմա է, որ պետք է է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և ընդհանրապես ինքնավարություն պետք է տալ»,-նշեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին