Կարևոր իրադարձություններ

ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները փակել են «Комсомольская правда»-ի մուտքն ու ներողություն պահանջել հայերին վիրավորած ռուս փորձագետներից

11 Մայիս, 2018 11:12
ՌԴ հայ համայնքի  ներկայացուցիչները փակել են «Комсомольская правда»-ի մուտքն ու ներողություն պահանջել հայերին վիրավորած ռուս փորձագետներից

Ռուսաստանի հայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ ի նշան բողոքի փակել են «Комсомольская правда»-ի մոսկովյան գրասենյակի մուտքը։
kp.ru-ի փոխանցմամբ, հայ համայնքի  ներկայացուցիչները հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու` ռուս փորձագետներ Միխայիլ Լեոնտևի ու Միխայիլ Յուրևի՝ Հայաստանի հասցեին հնչեցրած աղմկահարույց հայտարարությունների վերաբերյալ։

Դեպքը տեղի է ունեցել  նախօրեին երեկոյան, երբ Լեոնտևն ու Յուրևը պատրաստվում էին հերթական եթերին։
Հայ համայնքի  շրջափակել են շենքն ու փակել դրա մուտքը՝ ներողություն պահանջելով ռուս փորձագետներից՝ Հայաստանի ու հայ ազգի հասցեին վիրավորական ու ազգայնական բնույթի արտահայտությունների համար։ 

Վերջիններս, սակայն, այդպես էլ ներողություն չեն խնդրել, սակայն եթեր մտնելով՝ պնդել են, որ հայերին ընկալում են որպես յուրային ու ներողություն խնդրելու կարիք չեն զգում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին