Կարևոր իրադարձություններ

Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Սինգապուրում

11 Մայիս, 2018 11:04
Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին՝ Սինգապուրում

Սինգապուրի ԱԳՆ-ն  պաշտոնապես հաստատել է լուրը, որի համաձայն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների պատմական հանդիպումը տեղի է ունենալու Սինգապուրում։

ТАСС գործակալության հաղորդմամբ՝  Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին։ 

«Սինգապուրն ուրախ կլինի հյուրընկալել հանդիպումը, որը տեղի կունենա հունիսի 12-ին։  Մենք ակնկալում ենք, որ տվյալ բանակցությունները կծառայեն Կորեական թերակղզում խաղաղության հաստատմանը», - ասված է հայտարարության մեջ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին