Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը պետք է Պուտինին նոր բան առաջարկի. Վլադիմիր Լեպյոխին

11 Մայիս, 2018 10:06
 Փաշինյանը պետք է Պուտինին նոր բան առաջարկի. Վլադիմիր Լեպյոխին

Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը rusarminfo.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը ՀՀ նորընտիր վարչապետի համար հարմար առիթ կլինի, քանի որ այժմ նրա համար կարևոր է ցույց տալ, որ իշխանությանն իր կուսակցության գալը վտանգ չի ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների համար:

Ըստ ռուս փորձագետի` ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ-ի  և ՌԴ-ի առաջնորդները, դիվանագիտական էթիկայի համաձայն, հանդես կգան կանխատեսելի հայտարարություններով՝ երկկողմ հարաբերությունների պահպանման և ամրապնդման հարցում կողմերի շահագրգռվածության մասին:

«Այլ բան է, որ Փաշինյանից պետք է սպասել որոշակի պայմանների առաջքաշում: Ինչ պայմաններ նա կներկայացնի ԵԱՏՄ-ին՝ կտեսնենք: Նա չի կարող իր հատուկ դիրքորոշումը ցույց չտալ»,- ասել է Լեպյոխինը:

Ռուս փորձագետը նաև նշել է, որ եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ապա նա պետք է հանդես գա նորարարական առաջարկներով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին