Կարևոր իրադարձություններ

Ալավերդցի Վահագնի մեղադրանքը վերաորակվել է. «Ժամանակ»

11 Մայիս, 2018 09:37
Ալավերդցի Վահագնի  մեղադրանքը վերաորակվել է. «Ժամանակ»

«Սպանություն պատվիրելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մեղադրանքը վերաորակվել է: Այդ մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:

Վահագն Աբգարյանի վրայից հանվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքը և Ռոման Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելը: Մեղադրանքի վերաորակումը իրականում, մեզ հասած տեղեկություններով, պայմանավորված է Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Վահագն Հարությունյանի հանգամանքով:

Մենք արդեն գրել ենք, որ այս գործի բացա­հայտումը պետք է դառնար իր՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելու հիմնավորումը, սա­կայն վերջին շրջանում Հայաստանում կատարված իշխանափոխությունը ամբողջությամբ խառ­նեց բոլորի խաղաքարտերը, այդ թվում՝ Վահագն Հարությունյանի, որը ոչ միայն չի կարող Քննչա­կան կոմիտեի ղեկավար նշանակվել, այլև Մարտի 1-ի գործի բացահայտման և քննության պա­րագայում ստիպված կլինի պատասխանել մի շարք իր համար խիստ անցանկալի հարցերի»,-գրում է թերթը:

 

 
 

 

 
 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին