Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ

11 Մայիս, 2018 00:30
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վեց անձանց, ինչպես նաև 3 ընկերության նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, առնչություն ունեն Իրանի «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» հետ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում: Ինչպես նշվում է փաստաթղթում, ԱՄՆ-ն և Արաբական Միացյալ Էմիրությունները «համատեղ միջոցներ են սահմանել Իրանում և ԱՄԷ-ում արժույթի փոխանակման լայն ցանցի վերացման համար, որն օգտագործվում էր միլիոնավոր դոլարներ փոխանցելու նպատակով՝ «Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի» գործունեությունը ֆինանսավորելու համար:

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, տվյալ ֆիզիկական և իրավաբանական դեմքերն ընդգրկվել են երկու պատժամիջոցային ցուցակում:

 

Լրահոս

Դիտել ավելին