Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,03
    7,33

Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին

10 Մայիս, 2018 21:32
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:

«Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև հպարտության առարկա դարձել Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար:Երկու անգամ անընդմեջ զբաղեցնելով Կալիֆոռնիայի նահանգապետի պատասխանատու պաշտոնը՝ Ջորջ Դոքմեջյանն իր ողջ տաղանդը, աշխատասիրությունն ու օրենսդիր գործունեության երկու տասնամյակների փորձն անմնացորդ ներդրեց հանուն նահանգի զարգացման և բարգավաճման: Նրա շնորհիվ Կալիֆոռնիան, ի թիվս այլ նվաճումների, զգալի առաջընթաց արձանագրեց հանրային անվտանգության ոլորտում: Ջորջ Դոքմեջյանի հարուստ ժառանգությունը դեռ երկար տարիներ կուղղորդի և կառաջնորդի քաղաքական գործիչների բազում սերունդների:Վշտի և կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:

Ջորջի ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողությունների մեջ»,- ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին