Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին 18$-ի չափով խաղադրույք է կատարել և հաղթել է 1,2 մլն դոլար

10 Մայիս, 2018 21:16
Ամերիկուհին 18$-ի չափով խաղադրույք է կատարել և հաղթել է 1,2 մլն դոլար

Տեխասի բնակչին հաջողվել է անհավանական բան անել: Նա հաղթել է գրեթե ողջ գումարի չափը, որը նախատեսված է Քենթուքի դերբի – 2018-ի մրցավազքի հաղթողի համար: Կինը 18$-ի չափով խաղադրույք է կատարել 5 ձիերի վրա և նրանք բոլորը հաղթել են՝ տեղեկացնում է life.ru-ն:

Фото: instagram.com/somebodyzmomma

Կնոջ շահումը կազմել է 1,2 մլն դոլար: Նման փոքր խաղադրույքով նման մեծ գումար վաստակելու դեպքերը ծայրահեղ հազվադեպ են:

Հաջողությունը սկսել է ժպտալ նրան շաբաթ օրվա մրցավազքում, որտեղ հաղթել են 8-ը 1-ի և 39-ը 1-ի հարաբերությամբ խաղադրույքով ձիերը: Եզրափակիչ փուլում ամերիկուհին 18$-ի չափով խաղադրույք է արել Ջասթիֆայ անունով ձիու վրա, որն էլ նրան հաղթանակ է պարգևել:

 

Լրահոս

Դիտել ավելին