Կարևոր իրադարձություններ

Տարբեր երկրներից օգտատերեր հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

10 Մայիս, 2018 21:00
Տարբեր երկրներից օգտատերեր հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին

Տարբեր երկրներից օգտատերեր հայտնել են Instagram-ի աշխատանքում խափանումների մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հավելվածում տեղեկությունը թարմացնելու փորձի ժամանակ հայտնվում է «Չի հաջողվել թարմացնել լրահոսը» ծանուցում:

Ինչպես հաղորդվում է downdetector.com պորտալում, սոցցանցի աշխատանքում խափանումներ են նկատվում Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Ինդոնեզիայից, Հնդկաստանից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից օգտատերերի շրջանում:

Instagram-ում նախորդ խափանումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. օգտատերերը բողոքել են հասանելիության հետ կապված խնդիրներից:

 

Լրահոս

Դիտել ավելին