Կարևոր իրադարձություններ

Բարի՛ եղեք հարգել պայմանագիրը, որը ստորագրել եք․ Էրդողանն՝ ԱՄՆ-ին

10 Մայիս, 2018 20:51
Բարի՛ եղեք հարգել պայմանագիրը, որը ստորագրել եք․ Էրդողանն՝ ԱՄՆ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ոչ մի օրինական իրավունք չունի չեղարկելու Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը, քանի որ իրենք արդեն վճարել են զինատեսակի գնման համար, հաղորդում է Hurriyet պարբերականը։

Էրդողանը պնդել է, որ Թուրքիան՝ որպես ԱՄՆ-ի դաշնակից ու ռազմավարական գործընկեր, մշտապես կատարել է իր պարտավորություններն ու նույնն ակնկալում է ԱՄՆ-ից։

«Բարի եղեք`հարգե՛լ պայմանագիրը, որը ստորագրել եք»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում վարած քաղաքականությունը, նշել է, որ ԱՄՆ-ն այժմ կորցնում է տարածքում իր իսկական բարեկամներին։

«Այդ ահաբեկիչներին  ո՞վ է զենք տալիս։ Նրանց անվճար զենք տվեցիք, այդ զենքը մեր դեմ օգտագործվեց։ ԱՄՆ-ն մի կողմ դրեց իր ռազմավարական գործընկերոջը՝ Թուրքիային։ Մենք էլ ասացինք՝ դե դուք ձեր ճանապարհով գնացեք, մենք՝ մեր»,- ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և ամերիկյան Lockheed Martin ընկերության միջև գործարքը կնքվել է 2017 թվականին։

Օրեր առաջ Թուրքիայի միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Անկարային սպառնացել է արգելափակել հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու պարագայում

 

Լրահոս

Դիտել ավելին