Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,03
    7,33

Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բեկի փողոցում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով հոսպիտալացվել է երեք մարդ

10 Մայիս, 2018 19:56
Դավիթ Բեկի փողոցում երկու ավտոմեքենաների բախման հետևանքով հոսպիտալացվել է երեք մարդ

ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 10-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 204/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ.) և «BYD» մակնիշի (վարորդը՝ Հ. Ա.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով  «BYD» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ (Ա. Ա., 1969 թ., Մ. Գ., 1986 թ. և Հ. Զ., 1978 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները դադարեցրել են «BYD» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին