Կարևոր իրադարձություններ

Անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում․«Հայկական վերածնունդ»

10 Մայիս, 2018 19:30
Անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում․«Հայկական վերածնունդ»

«Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է

Ի սկզբանե աջակցելով ու գործակցելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման հետ՝ Հայաստանում և Սփյուռքում , ( որի ծիլերը դրվել էին «Սասնա Ծռերի» կողմից ), «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունն իր բոլոր մասնաճյուղերով , ողջունելով հանդերձ մի քանի օր առաջ Անդրեաս Ղուկասյանի կալանքի չեղյալ հայտարարելը , ափսոսանք է հայտնում , որ «Սասնա Ծռերի» մի խմբի դատավարությունն անբացատրելի պատճառով հետաձգվել է այսօր :

Մեզ համար անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում՝ թեկուզ անգամ մեկ օր ավելի:

Մենք ըմբռնում ենք, որ քաղբանտարկյալների ազատման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, այսինքն դատարանների և դատախազության որոշումներով, այլ ոչ թե ինչպես նախկինում վերևից իջեցված քաղաքական հրահանգներով: Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ դատական նիստերը կայանան:

Մենք Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից ակնկալում ենք դատարաններին դնել իրենց պատասխանատվությունների առջև, ապահովել դատական նիստերի կայացումը և դրանով իրականացնել Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնելու իրենց խոստումն ու հավատամքը:

 

Լրահոս

Դիտել ավելին