Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի ներկայացուցիչը Թուրքիայի ղեկավարներին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը

10 Մայիս, 2018 17:56
ՄԱԿ-ի ներկայացուցիչը Թուրքիայի ղեկավարներին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը խոսել է հուլիսի 24-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների, ինչպես նաև այդ երկրում պահպանվող արտակարգ դրության մասին։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

«Միայն ապրիլին 29 լրագրող ահաբեկչության մեղադրանքով հայտնվեց բանտում։ Հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում 18 ամսվա ընթացքում  մոտ 160 հազար մարդ է կալանավորվել։ 15 հազար պետծառայող էլ ազատվել է աշխատանքից։ Մեծ թվով ուսուցիչներ, դատավորներ, իրավապաշտպաններ աշխատանքից հեռացվել ու դատարանի առաջ են կանգնել»,-ասել է Հուսեյնը։

Վերջինս նաև խոսել է Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած ձերբակալությունների մասին։ ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքերով՝ այդ ամենը վկայում է այն մասին, թե որքանով է Թուրքիայում սահմանափակված խաղաղ ցույցերի կազմակերպման իրավունքը և խոսքի ազատությունը։

Խոսելով Թուրքիայում կայանալիք վաղաժամ ընտրությունների մասին` Հուսեյնը ասել է, որ նման պայմաններում ցանկալի չէ անցկացնել ընտրություններ։ Նա կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերացնել արտակարգ դրությունը, որը թույլ կտա պահպանել ընտրությունների անցկացման անվտանգությունը։

ՄԱԿ-ի պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունները դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, որակելով դրանք «անհիմն»։ Թուրք պաշտոնյան նշել է, որ իրենք այդ հայտարարություններին լուրջ «չեն վերբերվում»։

 

Լրահոս

Դիտել ավելին