Կարևոր իրադարձություններ

Մերկելը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը

10 Մայիս, 2018 17:16
Մերկելը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքի իրադրությունը

Անգելա Մերկելը և  Էմանուել Մակրոնը  քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը: 

Ինչպես  հայտնում է DPA գործակալությունը, Մերկելը և Մակրոնը անհանգստություն են հայտնել իրանական և իսրայելական ուժերի միջև հարվածների փոխանակման առնչությամբ:

«Վերջին ժամերի էսկալացումը մեզ ցույց է տալիս, որ այնտեղ իրապես խոսքը վերաբերում է պատերազմին ու խաղաղությանը»,-ասել է կանցլերը՝ հանդես գալով արարողության ընթացքում: «Մենք խաղաղություն ու կայունություն ենք ցանկանում Մերձավոր Արևելքում»,-ընդգծել է Մակրոնը:

Նա ԵՄ-ին կոչ է արել կայունության երաշխավոր դառնալ տարածաշրջանում և պաշտպանել իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ նաև այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին