Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքում երկրորդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը

10 Մայիս, 2018 15:14
Մայրաքաղաքում երկրորդ անգամ կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը

Մայիսի 11-ին և 12-ին՝ ժամը 18:00-23:00-ը, երկրորդ անգամ անընդմեջ մայրաքաղաքում կանցկացվի «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Այն ընդգրկված է Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունը նախատեսել է մայրաքաղաքի Սարյան փողոցի Թումանյան և Պուշկին խաչմերուկների հատվածում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնել հայկական գինեգործության հնագույն ավանդույթները, բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը, ինչպես նաև անակնկալ ֆլեշ-մոբերի և ժամանցային իրադարձությունների միջոցով ներկաների համար երեկոն դարձնել հիշարժան:

Միջոցառման այցելուներին Հայաստանի և Արցախի լավագույն գինի արտադրողները կներկայացնեն գինիների շուրջ 200 տեսակներ, իսկ մայրաքաղաքի լավագույն ռեստորաններն ու սրճարանները կառաջարկեն հայկական և արտասահմանյան խոհանոցների լավագոււյն ուտեստները:

«Երևանի գինու օրեր» միջոցառումը կուղեկցվի բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին