Կարևոր իրադարձություններ

«Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է, դեմ եմ նրա հեռացմանը». հացադուլ՝ հանուն քաղաքապետի

10 Մայիս, 2018 15:05
«Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է, դեմ եմ նրա հեռացմանը». հացադուլ՝ հանուն քաղաքապետի

Yerkir.am-ը գրում է.

Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է. քիչ առաջ մի քաղաքացի՝ Արայիկ Սաղաթելյանը, նման բան հայտարարեց քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին՝ հացադուլ հայտարարելով: Նա նշեց, որ դեմ է Տարոն Մարգարյանի հրաժարական տալուն:

«Ես էլ ուզում եմ, որ Զարուհի Փոստանջյանը հրաժարական տա: Տարոն Մարգարյանը մեր քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ հանրապետական է: Ես նստացույց եմ անելու, հացադուլ: Հայ ժողովրդի մայրերը գոհ են նրա կատարած գործերից: Ո՞վ էր խաղահրապարակ կառուցում, այգիները բարեկարգում: Նա ընտիր անձնավորություն է»,- ասաց Արայիկ Սաղաթելյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին