Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ-ն վերացրել է երկու արտադրամասի գործունեության կասեցումը

10 Մայիս, 2018 14:59
ՍԱՊԾ-ն վերացրել է երկու արտադրամասի գործունեության կասեցումը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, Հրազդան քաղաք) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, Էջմիածին քաղաք) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը: Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները:

Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին