Կարևոր իրադարձություններ

Իսլամիստ զինյալների ուսուցմանը մասնակցելու կասկածանքով` Իտալիայում 14 մարդ է ձերբակալվել

10 Մայիս, 2018 14:19
 Իսլամիստ զինյալների ուսուցմանը մասնակցելու կասկածանքով` Իտալիայում 14 մարդ է ձերբակալվել

Իտալիայի ոստիկանությունը երկրի տարբեր շրջաններում ձերբակալել է 14 մարդու, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստմանը մասնակցելու մեջ:

«Հակաահաբեկչական գործողության ընթացքում, որն իրականացվել է պետական ոստիկանության և հարկային ոստիկանության հետ համատեղ, ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են իսլամիստ զինյալների պատրաստանը մասնակցելու մեջ»,- նշվում է պետական ոստիկանության Twitter-ում:

Հայտարարության համաձայն՝ ձերբակալվածների թվում են սիրիական և մարոկոյական ծագումով չորս զինյալներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին