Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում

10 Մայիս, 2018 12:09
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն է ստեղծվում

Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Այս մասին հայտնում են ՀՀ արդատադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

«ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած և ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունված  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1599-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

ՀՀ արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում փորձնական կարգով  «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ համապատասխան տեխնիկական սարքավորումներ են տեղադրվել և գործարկվել է տեսազանգի համակարգը, որի միջոցով քրեկատարողական հիմնարկներում գտնվող անձինք հնարավորություն ունեն օգտվել  տեսազանգի իրավունքից: Միաժամանակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կատարվում են համապատասխան սենյակի վերանորոգման աշխատանքներ և մոտ օրերս այդ հիմնարկում նույնպես կտեղադրվեն տեսազանգի համար անհրաժեշտ  տեխնիկական սարքավորումները:

Որոշման պահանջներն ապահովելու նպատակով «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ տեսազանգի կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկները մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով»,-ասվում է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին