Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի գերագույն դատարանը ուժի մեջ է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը

10 Մայիս, 2018 11:19
Բրազիլիայի գերագույն դատարանը ուժի մեջ է նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը

Բրազիլիայի գերագույն դատարանը  ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի ձերբակալման վճիռը: Մայիսի 9-ին այս մասին հայտել է Globo հեռուստաալիքը:

Լուլա դա Սիլվայի փաստաբանները պնդում էին, որ կոռուպցիայի գործով պատիժ կրելու համար նրան կալանքի տակ վերցնելու վճիռն ընդունել են հապճեպ՝ խախտելով անհրաժեշտ իրավաբանական ընթացակարգերը:

Լուլա դա Սիլվան դարձել է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, ում բանտարկել են կոռուպցիայի հետ կապված քրեական դատավարության արդյունքներով: Բացի դրանից, պետության նախկին ղեկավարը որպես մեղադրյալ մասնակից է եւս վեց դատական պրոցեսների: Լուլա դա Սիլվան ինքն իր մեղքը չի ընդունում,  հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին