Կարևոր իրադարձություններ

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Թրամփի հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի

10 Մայիս, 2018 10:58
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Թրամփի հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի  հետ առաջիկա հանդիպումը դրական փոփոխություններ կբերի Կորեական թերակղզի: Այդ մասին հայտնել Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

«Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի առաջիկա գագաթնաժողովը պատմական հանդիպում կդառնա Կորեական թերակղզում դրական փոփոխությունների եւ լուսավոր ապագայի կերտման առաջին քայլի համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ: 

Մայիսի 9-ին Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման վայրն ու ժամանակը կհայտարարվեն առաջիկա երեք օրվա ընթացքում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին