Կարևոր իրադարձություններ

Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ. մանրամասներ. «Ժողովուրդ»

10 Մայիս, 2018 10:11
Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ. մանրամասներ. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ պատրաստելու փաստի առթիվ Ալբերտ Սարգսյանին մեղադ­րանք է առաջադրվել: Նա 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իրաց­նելու նպատակով իր ծանոթ Դավիթ Քեշիշյանի օժանդակությամբ գունա­վոր պատճենահանող սարքի և այլ նյութերի միջոցով պատրաստել է ՀՀ անվանական արժեքով թղթադրամներ, փորձել իրացնել, սակայն իրավապահները բացահայտել են:

Ալբերտ Սարգս­յանին մեղադրանք է առաջադրված խարդախության, կեղծ փողեր կամ ար­ժեթղթեր պատրաստելու, փաստաթղթեր, դրոշմներ կեղծելու հատկանիշնե­րով և վերջինիս նկատմամբ խափան­ման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Դավիթ Քեշիշյանին մեղադրանք են առաջադրել կեղծ փողեր կամ ար­ժեթղթեր պատրաստելու համար, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտր­վել երկրից ստորագրությամբ չբացակայելու մասին»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին