Կարևոր իրադարձություններ

Մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»

10 Մայիս, 2018 09:18
Մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»

«Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 6219 ուղեւոր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 349 հազար 171 ուղեւոր, իսկ ժամանել` 344 հազար 665-ը: «Շիրակ» օդանավակայանից այս տարվա չորս ամիսներին հանրապետությունից մեկնել Է 22 հազար 869 ուղեւոր, իսկ վերադարձել` 21 հազար 156:

Ուշագրավ Է նաեւ այն փաստը, որ անցած տարվա համեմատ «Զվարթնոցի» ուղեւորաշրջանառությունն այս տարվա չորս ամիսների կտրվածքով աճել Է ավելի քան 13 հազար ուղեւորով։ Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում ուղեւորաշրջանառությունը աճել է 12 հազար 607-ով: Բայց թեկուզ փաստը, որ հեռացած ու չվերադարձածների թվի տարբերությունն ավելի քան 6 հազար մարդ է, անհանգստության տեղիք է տալիս:

Եվ հետո` սա դեռ ամբողջական պատկերացում չի տալիս արտագաղթի ծավալների մասին. չէ՞ որ մարդիկ ավելի շատ արտագաղթում են ցամաքային ճանապարհով դեպի ՌԴ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին