Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է

10 Մայիս, 2018 09:42
Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է

Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ընթացքում հայտարարել է ադրբեջանցի լրագրող, «Մեյդան» հեռուստաընկերության տնօրեն Էմին Միլլին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք ամաչում ենք, որ այսօր Կովկասում մենք միակ երկիրն ենք, որը չի կարողացել ձերբազատվել հանցավոր բռնապետից, որը զավթել է իշխանությունը»:

Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հայերին աննախադեպ թռիչք ապահովեց՝ թողնելով Ադրբեջանը բռնապետությունների շարքում, որտեղ ավանդական են ընտրակեղծարարությունները, ընդդիմադիրների խոշտանգումներն ու լրագրողների նկատմամբ ճնշումները: Վերլուծաբան Օդրի Ալսթադի խոսքով, այդ ամենն Ադրբեջանում արվում է թաքուն, իսկ արտաքնապես այլ պատկեր են.

«Ադրբեջանում մենք տեսնում ենք արտաքնապես ժողովրդավարություն, որը չունի բովանդակություն: Ռեժիմն օգտագործում է ժողովրդավարություն եզրույթը, սակայն, իրականում, ստեղծել է իր կատարյալ վերահսկողության տակ գտնվող համակարգ: Իրականում, սա ժողովրդավարության հակառակն է»:

Ավելին, լսումների մասնակիցները նշում են բազմաթիվ հետաքննություններ, որոնք վկայում են Ադրբեջանի ղեկավարության կողմից արտերկրի քաղաքական գործիչներին, փորձագետներին եւ լրագրողներին կոռումպացնելու փաստերի մասին: Ուստի, եզրակացնում է Էմին Միլլին, Իլհամ Ալիեւը վնասում է ոչ միայն սեփական ժողովրդին այլեւ՝ Արեւմուտքի ժողովրդավարությանը.

«Կարծում եմ ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգների Կոնգրեսը հատուկ հետաքննություն նախաձեռնի՝ պարզելու համար, թե արդյոք Ալիեւի վարչակարգը կոռումպացնում է ԱՄՆ-ում քաղաքական գործիչների, լրագրողների կամ փորձագետների»:

Ընդհանրապես, ընդգծում է Օդրի Ալսթադը, բռնապետական ռեժիմները ժողովրդավար պետությունների վստահելի գործընկերներ չեն դառնում.

«20-րդ դարի դասերից մենք սովորել ենք, որ համակարգերը որոնք անձանց, մարդու իրավունքների նկատմամբ ճնշումներ են իրագործում, կարող են լավ գործընկերներ թվալ, սակայն, իրականում դրանք վստահելի չեն, ուստի՝ վատ գործընկերներ են»:

 

Լրահոս

Դիտել ավելին