Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազը կազատվի՞ աշխատանքից. «Ժողովուրդ»

10 Մայիս, 2018 08:50
Գլխավոր դատախազը կազատվի՞ աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 10 օր առաջ, մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր մոտ է հավաքել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցներին, խոսել կատարած և չկատարած աշխատանքների մասին, շնորհակալություն հայտնել շուրջ 1,5 տարվա համագործակցության համար:

Ըստ էության այս քայլով Արթուր Դավթյանը հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին՝ հասկացնելով, որ ինքը որոշ ժամանակ անց վայր է դնելու լիազորությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, սակայն ի պատասխան մեր տեղեկության` ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ ապատեղեկատվություն է:

Հիշեցնենք, որ Դավթյանն ԱԺ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին՝ 6 տարի ժամկետով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին