Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    484

  • EUR

    561,5
    569,5

  • RUB

    7,75
    8

Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն «կողմ» կքվեարկի Փաշինյանի կառավարության ծրագրին, «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի». «Հրապարակ»

10 Մայիս, 2018 08:11
 ՀՀԿ-ն «կողմ» կքվեարկի Փաշինյանի կառավարության ծրագրին, «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։

Ուզում եք երկարաձգե՞լ ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում, կարծում եք՝ Նիկոլի ռեյտինգն անկո՞ւմ կապրի այդ ընթացքում։ «Արտահերթ ընտրությունները լավագույն դեպքում կարող են լինել 1 տարուց՝ հաշվի առնելով ԸՕ-ում Փաշինյանենց հռչակած փոփոխությունները եւ դրանք միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու հարցը։

Կընկնի այդ ընթացքում Փաշինյանի հեղինակությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ մի շարք կուսակցություններ, այդ թվում եւ ԲՀԿ-ն, ձեռքերը ծալած չեն նստի, էլ չեմ ասում, որ նոր կուսակցություններ կստեղծվեն, ինչի շուրջ արդեն իսկ բանակցում են»։ Նկատի ունեք Կարեն Կարապետյաններին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՞ն։

Վերջինս կարող է կուսակցություն ստեղծել, բայց այլ անձի ղեկավարությամբ։ ՀՀԿ-ից «առնետավազք» կլինի՞։ «Չի լինի, նախ, «առնետները» տեղ չունեն փախնելու՝ այլ խմբակցություն մտնել չեն կարող, օդի մեջ մնալ՝ նույնպես, իսկ քաղաքական իրադրությունը փոխվում է արագությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին