Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ–ն պահանջում է Իրանից՝ հաշիվ տալ միջուկային ծրագրի «ռազմական բաղկացուցչի» վերաբերյալ

10 Մայիս, 2018 00:17
ԱՄՆ–ն պահանջում է Իրանից՝ հաշիվ տալ միջուկային ծրագրի «ռազմական բաղկացուցչի» վերաբերյալ

ԱՄՆ–ն պահանջում է Իրանից հաշիվ տալ միջուկային ծրագրի «ռազմական բաղկացուցչի» վերաբերյալ և չհարստացնել ուրանը, չնայած Միացյալ Նահանգների՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուն։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Սպիտակ տունը պատրաստ է Թեհրանի հարցով հետագա քննարկումների, այդ թվում այն երկրների հետ, որոնք նրա հետ համաձայանագրեր են ստորագրել, ներառյալ ՌԴ–ի ու Չինաստանի։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ քաղաքականությունը այսպիսին է, որ իրանական ռեժիմը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք արդեն վաղուց պետք է նրանցից պահանջվեին. ամբողջովին հաշիվ տալ ոչ միայն հնարավոր, այլ նրանց միջուկային ծրագրի արդեն անցյալում որոշված ռազմական բաղկացուցչի վերաբերյալ, և այդպես շարունակ՝ հետևել միջազգային նորմերին»,– ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին