Կարևոր իրադարձություններ

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

09 Մայիս, 2018 23:35
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելուն: 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմքեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները»:

«Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համատեղ գոյության համար»,- ասել է Հաջիևը:

Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորությունների ստեղծմանը, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին