Կարևոր իրադարձություններ

Բուքմեյքերները ներկայացրել են Եվրատեսիլ 2018-ում հաղթելու հավակնորդների ցանկը

09 Մայիս, 2018 23:05
Բուքմեյքերները ներկայացրել են Եվրատեսիլ 2018-ում հաղթելու հավակնորդների ցանկը

Վերլուծական Oddschecker պորտալը հրապարակել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների ցանկը, որոնք ամենից շատ հնարավորություն ունեն հաղթելու համար:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, բուքմեյքերների կարծիքով՝ հավակնորդների ցանկում առաջատարն է Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Ֆուրեյրան:

Ինչպես նշվում է, նրան հաջողվել է շլացուցիչ կերպով ավարտել առաջին կիսաեզրափակիչը՝ կատարելով Fuego աշխույժ ստեղծագործությունը:

Երկրորդ տեղում է Նորվեգիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ռիբակը՝ That's How You Write A Song երգով:

 


Միևնույն ժամանակ, Իսրայելի ներկայացուցիչ Նետտա Բարզիլայն, ով մինչ այժմ առաջատարն էր հաղթանակի հավակնորդների շարքում, հայտնվել է երրորդ հորիզոնականում:

Առաջատար հնգյակում նշվում են նաև Լիտվայի ներկայացուցիչ Եվա Զասիմասուկայտեն և Ֆրանսիայի ներկայացուցիչ Madame Monsieur-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին