Կարևոր իրադարձություններ

Հավայան կղզիներում լավան «կուլ է տալիս» Ford Mustang մեքենան (տեսանյութ)

09 Մայիս, 2018 22:56
Հավայան կղզիներում լավան «կուլ է տալիս» Ford Mustang մեքենան (տեսանյութ)

ԱՄՆ Հավայի նահանգում մի քանի օր է, ինչ ժայթքում է Կիլաուելա հրաբուխը, որից ցայտող լավան կլանում է ամեն ինչ իր ճանապարհին:

Global News հեռուստաալիքն ուշագրավ տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է, թե ինչպես է լավան ամբողջությամբ ոչնչացնում հարակից կառույցները, ծառերն ու ճանապարհին կայանված Ford Mustang  մակնիշի մեքենան:

Կիլաուելան համարվում է ամենից ակտիվ գործող հրաբուխներից մեկը Երկրի վրա: Այն սկսել է ժայթքել անցյալ տարվա ավարտին՝ տարածաշրջանում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի ֆոնին: Լավան արագորեն հասել է հարակից բնակավայրին, որտեղ 1500 մարդ է ապրում: Ժայթքման պահին լավայի շիթերը հասնում էին մինչև 70 մետր բարձրության:

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, բնական աղետի հետևանքով 26 տուն է ոչնչացվել: Կղզուց ավելի քան 1700 մարդ է տարհանվել:

 

Լրահոս

Դիտել ավելին