Կարևոր իրադարձություններ

Բաշինջաղյան փողոցում ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի մեքենան

09 Մայիս, 2018 22:32
Բաշինջաղյան փողոցում ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի մեքենան

Մայիսի 9-ին` ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:48-ին:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին