Կարևոր իրադարձություններ

Համացանցում նոր բանավեճ է սկսվել. օգտատերերը չեն կողմնորոշվում, թե ինչ գույնի է մարզակոշիկը

09 Մայիս, 2018 20:45
Համացանցում նոր բանավեճ է սկսվել. օգտատերերը չեն կողմնորոշվում, թե ինչ գույնի է մարզակոշիկը

Համացանցի օգտատերերը առարկայի գույնը որոշելու հարցում կրկին բաժանվել են երկու բանակի: Այս անգամ պատճառը մարզակոշիկներն են:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, տարակարծությունն սկսվել է, երբ 99.3 B-Rock FM ռադիոկայանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել՝ «սա կրկին տեղի է ունենում» կից գրությամբ: Եվ օգտատերերը դժվարանում են որոշել լուսանկարում պատկերված մարզակոշիկի գույնը:


Շուրջ 60 000 մարդ վիճաբանության մեջ է մտել՝ պարզելու գունային խարդավանքը: Նրանց մի մասը մարզակոշիկը տեսնում է վարդագույն-սպիտակ երանգներով, մյուս մասին այն կանաչ-մոխրագույն է թվում:

Հիշեցնենք, որ նմանօրինակ իրավիճակ էր ստեղծվել 2016 թվականին, երբ սոցցանցում հրապարակվել էր զգեստի լուսանկար, որն օգտատերերի մի մասը բնութագրում էր որպես կապույտ, մյուսը՝ սպիտակ-դեղնավուն:

 

Լրահոս

Դիտել ավելին