Կարևոր իրադարձություններ

Մակրոնը կզանգահարի Ռուհանիին և կքննարկի Իրանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳՆ

09 Մայիս, 2018 20:07
Մակրոնը կզանգահարի Ռուհանիին և կքննարկի Իրանի հետ համագործակցությունը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան պնդում է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, որից դուրս գալու մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դեռևս կենդանի է: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Լյուկ լե Դրիանը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում:

Արտգործնախարարը նաև տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է զանգահարել իր իրանյան գործընկեր Հասան Ռուհանիին և քննարկել նրա հետ հետագա համագործակցությունը:

« Ամերիյան տրամաբանությունը մեկուսիչ է, պահպանողական և միակողմանի: Թրամփի որոշումը նշանակում է հրաժարում միջազգային պարտավորություններից և Ֆրանսիան խորապես ցավում է դրա համար: Մենք մտադիր ենք մոտակա օրերին միավորել ջանքերը և փորձել պահպանել համաձայնագրի կետերից հնարավորինս շատերը, որոնցից դուրս է եկել ԱՄՆ-ը»,- ասել է քաղաքական գործիչը:

Նախօրեին ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն կանի ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ մնա:

«Համաձայնագիրը աշխատում է և այն թույլ չի տա Իրանին միջուկային զենքի տիրապետել: Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրության մյուս հատվածը նույնպես կշարունակի հետևել համաձայնագրին»,- հայտարարել է Մոգերինին մեկնաբանելով համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին