Կարևոր իրադարձություններ

Արցախի երկրորդ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

09 Մայիս, 2018 19:33
Արցախի երկրորդ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Aysor.am-ին տեղեկացրել են Ա.Ղուկասյանի գրասենյակից:

«Մեծարգո պարոն Փաշինյան,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ Ձեր առաքելությունում՝ ի բարօրրություն մեր ժողովրդի և հայրենիքի», – ասված է ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին