Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Նիկոլ Փաշինյան

09 Մայիս, 2018 18:01
Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Այս մասին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։

«Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ–որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը եւ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ, հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին