Կարևոր իրադարձություններ

Վահագն Հարությունյանը Երևանում է. Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել

09 Մայիս, 2018 16:56
Վահագն Հարությունյանը Երևանում է.  Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը գտնվում է Երեւանում եւ կատարում իր պաշտոնեական պարտականությունները:

«Այսօր մամուլում լուրեր են տարածվել, թե, իբր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը 3 օր առաջ մեկնել է Հայաստանից:

Տեղեկացնում ենք, որ նշված լուրերը չեն համապատասխանում իրականությանը եւ Վ.Հարությունյանը երեք օր առաջ չի մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նա գտնվում է Երեւանում եւ կատարում իր պաշտոնեական պարտականությունները:
Պարզաբանում ենք, որ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը արձակուրդ է վերցրել 2018 թվականի մարտ ամսին` ընտանեկան խնդիրների պատճառով և մարտի 27-ին մեկնել է Մոսկվա, ապա Գերմանիա:

Վ.Հարությունյանը Երեւան է ժամանել մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը»,- ասված է պարզաբանման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին