Կարևոր իրադարձություններ

Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

09 Մայիս, 2018 16:48
Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում.  Նիկոլ Փաշինյան

Արցախի կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը: Արցախի նախագահը հույս հայտնեց, որ կշարունակվի Արցախի եւ Հայաստանի հզորացման փոխկապակցված գործընթացը:

«Այսօր մենք հնարավորություն ունեցանք Ձեզ հետ խոսելու մեր տնտնեսության մասին: Համոզմունք հայտնեցինք, որ այսուհետ եւս մեր ջանքերն ուղղվելու են Հայաստանի ու Արցախի հզորացմանը»,- ասաց նա:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին կարեւորեց Արցախյան հիմնախնդրի բանակցություններում Արցախի նախագահին ներգրավելու գործընթացի սկսումը:

«Վարչապետի պաշտոնում իմ այցն Արցախի հանրապետությունում շատ եմ կարեւորում: Արցախի հարաբերության հետ մեր հարաբերություններն ունեն առաջնային նշանակություն: ես եկել եմ երկու ուղերձով: Առաջինը՝ լիարժեքորոն եւ անվերապահորեն իմ աջակցությունն եմ հայտնում Արացխի հանրապետությանը եւ նրա նախագահին: Երկորդ՝ ես շատ կարեւոր եմ համարում, որ Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային կազմակերպումը, որը հաշվի կառնվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակներում, բայց նաեւ կարծում եմ, որ այդ բանակցային ֆորմատը լիարժեք համարվել չի կարող քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ղեկավարությունը:  Ես կհամարձակվեմ պնդել, որ բանակցությունները մինչեւ այս արդյունք չեն տվել, որովհետեւ կիսատ ֆորմատով որեւէ բանակցություն չի կարող արդյունք տալ»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին