Կարևոր իրադարձություններ

Այլևս չեմ կարող «փտած» համակարգի մաս կազմել. Անկարայի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

09 Մայիս, 2018 16:25
 Այլևս չեմ կարող «փտած» համակարգի մաս կազմել. Անկարայի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

Անկարայի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ այլևս չի կարող «փտած» համակարգի մաս կազմել, հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ դատական որոշումները չեն կայացվում անմիջապես դատարանի կողմից։ Արդարադատության համակարգն իր ամբողջ խիղճը կորցրել ու կամքը հանձնել է իշխող ուժին։ Այլևս անհնար է դարձել փտած համակարգի մաս մնալ, ինչպես նաև՝ ուղղել փչացած համակարգը», - ասել է Յուջեթյուրքը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում իշխող վարչակարգի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի դեմ համատարած բողոքի ակցիա է սկսվել, որը ծավալվում է թե՛ երկրի տարբեր քաղաքների փողոցներում, թե՛ համացանցում և կրում է «Բավակա՛ն է» կոչը։



 

 
 
 
 
 



 
 

Լրահոս

Դիտել ավելին