Կարևոր իրադարձություններ

Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը հղի է Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգով. Բելգիայի վարչապետ

09 Մայիս, 2018 16:17
Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը հղի է Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգով.  Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է, որ Իրանի միջուկային  համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը հղի է Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Համաձայնագրի բացակայությունը նշանակում է անկայունություն կամ պատերազմ Մերձավոր Արևելքում: Ես խորապես ցավում եմ Դոնալդ Թրամփի որոշման առնչությամբ: Միջազգային գործընկերները պետք է շարունակեն մասնակցել համաձայնագրին, իսկ Իրանը պետք է շարունակի կատարել իր պարտավորությունները»,- գրել է Միշելը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ  Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից և որ կրկին պատժամիջոցներ կսահմանվեն Իրանի դեմ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին