Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ. Վիգեն Սարգսյան

09 Մայիս, 2018 15:04
Նիկոլ Փաշինյանի թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ. Վիգեն Սարգսյան

Վստահ եմ`Նիկոլ Փաշինյանն ազնիվ մղումներով փորձելու է անել իր ուժերի առավելագույնի չափով երկիրը դեպի բարեկեցություն տանելու քայլեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն Սարգսյանը:

«Բազմաթիվ սպասումներ կան իր առաջիկա անելիքների հետ կապված։ Ես մաղթում եմ հաջողություն և հաղթանակներ Նիկոլ Փաշինյանին։  Նա իր ուսերին ծանր բեռ վերցրած մարդ է, բայց հուսանք, որ ազնվությունն ու ձգտումը կօգնեն լուծել այդ բարդ խնդիրները»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Գործադիրում ցանկացած պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ առաջարկ Վիգեն Սարգսյանը չի ընդունելու. «Չի կարող լինել պաշտոն՝ առանց գաղափարախոսության։ Ես բացառում եմ, որ արհեստավարժությունով կարելի է գերակշռել քաղաքական պատասխանատվության հարցը։ Դա նշանակում է, որ ես Նիկոլ Փաշինյանի թիմի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին