Կարևոր իրադարձություններ

Ինձ համար շատ հարմար կլիներ պաշտպանության նախարար տեսնել Դավիթ Տոնոյանին. Վիգեն Սարգսյան

09 Մայիս, 2018 14:33
Ինձ համար շատ հարմար կլիներ պաշտպանության նախարար տեսնել Դավիթ Տոնոյանին. Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանն ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին տեսնում է պաշտպանության նախարարի պաշտոնում: Այդ մասին նա այսօր՝ մայիսի 9-ին, հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Ես Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ եմ անցել, նա գիտի նախարարությունը, փորձ ունի։ Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:

Անդրադառնալով տեղի ունեցած իրադաձություններում ՀՀԿ-ի պատասխանատվությունից՝ նա ասաց. «Մեր թիմի պատասխանատվությունը շատ մեծ է, և պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա այդպիսի զարգացում, պատճառների մասին կարելի է երկար խոսել: Սրված վիճակներում խրոնիկ հիվանդություններ չեն բուժվում, հիմա վիրահատություն է եղել, և պետք է սպասել, որ հանդարտվի, որից հետո բուժել խրոնիկ հիվանդությունները»,-ասաց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին