Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակից մեկնարկել է «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության քայլերթը

09 Մայիս, 2018 13:47
Ազատության հրապարակից  մեկնարկել է  «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության քայլերթը

Ազատության հրապարակից  մեկնարկել է «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված քայլեթն՝ ի հիշատակ հայրենական պատերազմի, Արցախյան հերոսամարտի ու քառօրյա պատերազմի ժամանակ ընկած հերոսների:

Երթի մասնակիցները, հերոսների լուսանկարները  ձեռքում պահած, Ազատության հրապարակից երթով կգնան Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ միջոցառում է նախատեսված:

Երթին է միացել  նաև ՀՀ նախագահը,  ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պագամավորները, ԶՈւ -ի և Ոստիկանության ներկայացուցիչներ:

 








 

Լրահոս

Դիտել ավելին