Կարևոր իրադարձություններ

Հույս ունենք, որ վարչապետ Փաշինյանը կշարունակի սերտորեն համագործակցել Կանադայի հետ. Կանադայի արտգործնախարար

09 Մայիս, 2018 13:40
Հույս ունենք, որ վարչապետ Փաշինյանը  կշարունակի սերտորեն համագործակցել Կանադայի հետ. Կանադայի արտգործնախարար

Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու և Հայաստանի ժողովրդին՝ խաղաղ իշխանափոխության կապակցությամբ: Մենք հույս ունենք, որ վարչապետ Փաշինյանը կամրապնդի ժողովրդավարական արժեքները և կշարունակի սերտորեն համագործակցել Կանադայի հետ»,- ասված է Կանադայի ԱԳ նախարարի հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին