Կարևոր իրադարձություններ

Բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում. Վիգեն Սարգսյան

09 Մայիս, 2018 13:23
Բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում. Վիգեն Սարգսյան

Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Վիգեն Սարգսյանը։

Նա հայտնեց, որ շարունակում է պաշտոնավարել, քանի դեռ նոր նախարար նշանակված չէ:

«Ես հայտարարել եմ ու նորից կրկնում եմ՝ անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարական, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար, սա ասում եմ Հայաստանի մարտահրավերների պայմաններում։ Որևէ բան ինձ չի կարող իմ պարտականություններից հետ պահել, մինչև ես չիմանամ, թե ով է ստանձնում այդ պարտականությունները», - ասաց Վ. Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որով հայտնում է` հրաժարականի դիմում է ներկայացրել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին