Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

09 Մայիս, 2018 13:04
ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցավ նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը

ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր տեղի ունեցավ նոր պաշտոնական կայքէջի շնորհանդեսը: 

Պաշտպանության նախարարության հասարակայնության և լրատվության կապերի վարչության աշխատակից Ասպրամ Կրպեյանն ասաց, որ հիմնական նպատակն այն է, որ կայքը տրամադրի համապարփակ լրատվություն նախարարության հաջողությունների, ընթացիկ գործողությունների մասին և հանդիսանա վստահելի աղբյուր լարված իրավիճակների դեպքում:

«Մեր համար սկզբունքային էր, որ կայքը Պաշտպանության նախարարության աշխատանքի տեսանելի վկայությունը հանդիսանա և ներկայացնի ընթացիկ ծրագրերը, ապահովի կապը նախարարության, նախարարի հետ և ստեղծի այն թափանցիկ միջավայրը, որտեղ հասարակությունը ցանկություն է ունենում բանակի, նախարարության վերաբերյալ տեղեկատվություն ստանալ»,-ասաց նա:

Ասպրամ Կրպեյանը նշեց, որ իրենք նպատակ են ունեցել կարմիր գծով շեշտել բանակի գործունեության ընթացքը, հաջողությունները, բարձրացնել հասարակության վստահությունը և դրական վերաբերմունք ձևավորել սպայական անձնակազմի նկատմամբ:

Նա ներկայացրեց նաև կայքի կառուցվածքը, նշեց, որ այն երկու խոշոր ենթաբաժիններից է կազմված և օպերատիվ կարգով թարմացվելու է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին