Կարևոր իրադարձություններ

Պուտինին կոնյակ հյուրասիրել փորձած հայազգի գործարարին տարել են հոգեբուժական կլինիկա. լրատվամիջոցներ

09 Մայիս, 2018 10:31
Պուտինին կոնյակ հյուրասիրել փորձած հայազգի գործարարին տարել են հոգեբուժական կլինիկա. լրատվամիջոցներ

ՌԴ պահպանության դաշնային ծառայության աշխատակիցները Կրեմլի պալատի մոտից բերման են ենթարկել հայազգի գործարար Արման Թավմասյանին, ով փորձել է հանդիպել ու կոնյակ հյուրասիրել ՌԴ նախագահ Պուտինին։
Mash առցանց լրատվական նախագիծի հաղորդմամբ, Թավմասյանը վաղ առավոտյան իր մեքենայով մոտեցել է Կրեմլին, իրավապահները կանգնեցրել են հայ գործարարին, ինչը զայրացրել է վերջինիս։ 

Թավմասյանը բացատրել է, որ պետք է հանդիպի նախագահին, լուրջ գործեր քննարկի նրա հետ ու կոնյակ հյուրասիրի։ 

Նշվում է, որ գործարարին նախ բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, իսկ հետո տարել հոգեբուժական կլինիկա։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին