Կարևոր իրադարձություններ

Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար. Մխիթարյան

09 Մայիս, 2018 10:25
Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար. Մխիթարյան

Ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ժողովրդի համար: Հայաստանի ամբողջ տարածքում տեղի ունեցած խաղաղ և ժողովրդավար շարժումները ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կարելի է լսել ժողովրդի ձայնը:

Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն երկիրը որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր երազանքն իրակացնելու հնարավորություն: Կեցցե, հայ ժողովուրդը»,- սոցցանցի իր էջում գրել է ֆուտբոլիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին