Կարևոր իրադարձություններ

Ակնկալում ենք սերտ համագործակցել ՀՀ-ի նոր կառավարության ու ժողովրդի հետ. ԱՄՆ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ

09 Մայիս, 2018 10:19
Ակնկալում ենք սերտ համագործակցել ՀՀ-ի նոր կառավարության ու ժողովրդի հետ. ԱՄՆ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ

ԱՄՆ-ն  շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը։  

«Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջև փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության և տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»,-ասել է խոսնակը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին