Կարևոր իրադարձություններ

Ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանին «Նոբելյան» մրցանակի ներկայացնելու համար. «Փաստ»

09 Մայիս, 2018 08:21
Ստորագրահավաք՝ Նիկոլ Փաշինյանին «Նոբելյան» մրցանակի ներկայացնելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պտղաբերության կենտրոնի ղեկավար, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանի նախաձեռնությամբ օնլայն change.org հարթակում սկսվել է ստորագրահավաք, Նիկոլ Փաշինյանին որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու ներկայացնելու համար:

«2018 թ.–ի ապրիլին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում կազմակերպված խաղաղ շարժումը հանգեցրեց թավշյա հեղափոխության, որը ռեալ հնարավորություն է ստեղծում երկրում իրական ժողովրդավարական փոփոխություններ իրականացնել»,– ասվում է նամակ հանրագրում: Այս պահին հավաքվել է պահանջվող ստորագրությունների կեսից ավելին և կասկած չկա, որ ժամեր անց այն կլրացվի Նիկոլի բազմաթիվ երկրպագուների կողմից:

Ի դեպ, կայքը հնարավորություն է տալիս նաև կարծիք հայտնել, թե ինչու են ստորագրում հանրագիրը: Այն ստորագրած Տիգրան Հովսեփյանը իր ստորագրությունը «հաստատել» է նաև հետևյալ խոսքերով. «Ես ստորագրում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հերոս է և մեծ հայրենասեր: Նա 15 տարի խաղաղ միջոցներով՝ գրիչով, բաց ձեռքերով պայքարել է դիկտատորների և բռնատերերի դեմ: 2008–2010 թվականներին եղել է ընդհատակում և բանտում: Ես նրան հավատում եմ: Եվ՝ վերջ»:

Իսկ գլենդելաբնակ Տիգրան Բաբայանը հետևյալ տեսակետն է հայտնել. «Այն ռեժիմի դեմ, առանց բռնաճնշումներ իրականացնելու, ժողովրդավարական հաղթանակի վառ և արժանապատիվ օրինակ է, որն ուղղված էր հանուն ազատության և արժանապատվության վերականգնման»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին