Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից. Թրամփ

08 Մայիս, 2018 23:23
 ԱՄՆ-ն  դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն  դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից և կրկին պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ:

«Այսօր հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները դուրս է գալու իրանական միջուկային գործարքից: Մենք տնտեսական պատժամիջոցներ կսահմանենք ամենաբարձր մակարդակով: Ցանկացած երկիր, որն օգնում է Իրանին միջուկային զենք ստանալու ձգտման հարցում, նույնպես կարող է խիստ պատժամիջոցների ենթարկվել ԱՄՆ-ի կողմից», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:
Թրամփի հայտարարությունից հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին անվանել է երկիր, որը չի կատարում իր պարտավորությունները:

«Այս պահից սկսած իրանական միջուկային ծրագրի շուրջ համատեղ գործողությունների համապարփակ համաձայնագիրը գործում է Իրանի և հինգ երկրի միջև»,- ասել է Ռոհանին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, Twitter-ում հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ափսոսում են ԱՄՆ նախագահի որոշման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին